Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի առաջատր Քրիշտիանու Ռոնալդուն արժանի է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
«Ռոնալդուն երկար ճանապարհ է անցել նման բարձունքի հասնելու համար: Պետք է քրտնաջան աշխատել այդ մրցանակին արժանանալու համար:
Նա լիովին արժանի է այս մրցանակին: Իհարկե, ես կցանկանայի հաղթողի կարգավիճակում տեսնել Մեսսիին, բայց կարծում եմ՝ «Ոսկե գնդակ»-ը հուսալի ձեռքերում է»,- հայտարարել է Նեյմարը:










































