Իսպանիայի Բուրգոս քաղաքում երեք օր շարունակվող բողոքի ակցիայի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ձերբակալվել է 40 մարդ, կան տասնյակ տուժածներ՝ հաղորդում է Euronews-ը:
Շուրջ 3500 մարդ դուրս են եկել փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու հին փողոցը վերակառուցելու քաղաքապետարանի ծրագրերի դեմ: Ցուցարարները դա համարում են անհիմն ծախսեր, որոնք կխորացնեն քաղաքի ֆինանսական խնդիրները:
Քաղաքում իրավիճակը կտրուկ սրվեց ոստիկանության հետ առաջին բախումներից հետո, երբ ցուցարարները սկսեցին այրել աղբի կոնտեյներները և պահանջել ազատ արձակել 17 ձերբակալվածներին, որոնք ոստիկանության տվյալներով՝ մասնակցել են անկարգություններին:
Սակայն Բուրգոսի քաղաքապետը կարծում է, որ քաղաքի բնակիչների մեծ մասն աջակցում է 8 միլիոն դոլար արժողությամբ փողոցի վերակառուցման ծրագիրը:







































