Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Մահ կամ անդամահատություն

Հայ հեղափոխական Դաշնակցությունը հունիսի 24-ին Ընդհանուր ժողով է բացել, որը սակայն ըստ էության կրկին անցնելու է փակ ռեժիմով` շաբաթ և կիրակի օրերին: Թե ինչ է քննարկելու Դաշնակցությունը, մնում է միայն գուշակել: Սակայն այս իմաստով շատ հետաքրքրական էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Ընդհանուր Ժողովի այսպես ասած «հանդիսավոր բաց» մասում:

Ի դեպ, հետաքրքրական և բնորոշիչ է այն, որ փակ Ընդհանուր Ժողովի բաց մասը հանդիսավոր է: Այսինքն, երևի թե սույնով Դաշնակցությունը կամա, թե ակամա հաստատում է, որ բաց գործեալոճն այս քաղաքական ուժի համար հանդիսության, այսինքն ոչ սովորական, առանձնահատկության պես մի բան է: Բայց անցնենք առաջ: Եվ այսպես, Հրանտ Մարգարյանն իր բացման խոսքում անդրադարձել է ներդաշնակցական իրավիճակին և բավական հետաքրքրական բաներ ասել: «Արդարև մեր կազմակերպությունը ևս կենդանի օրգանիզմ է և, ինչպես մյուս օրգանիզմները, հակում ունի հիվանդությունների: Եթե ժամանակին չբուժենք հիվանդությունը, այն դառնալու է քրոնիկական և ավարտվելու է անդամահատությամբ կամ մահով», հայտարարել է Հրանտ Մարգարյանը:

Նախևառաջ ուշագրավ է, որ փաստորեն «Մահ կամ ազատության» փոխարեն, Դաշնակցությունը ներկայումս կանգնած է «Մահ կամ անդամահատություն» խնդրի առջև: Իսկ եթե ավելի լուրջ, ապա դժվար է հիշել մի ժամանակ, երբ դաշնակցականներն, այն էլ լիդերները, այսքան բաց խոսեին կուսակցության ներսում առկա խնդիրների մասին, ակնարկեին տարակարծությունների, հակասությունների, հուսահատությունների մասին: Կնշանակի, որ դրանք ներկայումս այնքան խորն են ու մեծ, որ այլևս հնարավոր չէ «մախաթը պարկում» թաքցնել և հարկ է բացահայտորեն ընդունել այդ իրավիճակը: Իսկ դա ՀՅԴ վերջին տարիների վարքագծի օբյեկտիվ հետևանքն է: Դաշնակցության շարքերում կան թե՛ կուսակցության գաղափարների, թե՛ հայրենիքի, պետության գաղափարի ազնիվ ու անկեղծ հազարավոր նվիրյալներ, որոնք պատրաստ են անգամ իրենց կյանքը զոհել հանուն պետության ամրության, հզորության, հանուն ազատության, հանուն արդարության:

Սակայն, վերջին տարիներին, կուսակցության լիդերների վարքը, նրանց կոմֆորմիստական քաղաքականությունը այդ մարդկանց բազմաթիվ անգամներ դրել են լրջագույն փաստերի առջև, երբ ամեն ընտրություններից առաջ հավաստիացրել են, որ պայքարելու են ազատ ու արդար ընտրության համար, այդ մարդկանց հաստատակամության շնորհիվ կարողացել են ինչ որ բանի տեր լինել այդ ընտրություններում, սակայն հետո վաճառել են նույն այդ մարդկանց պայքարը, հաստատակամությունը և հայտնվել իշխանության մեջ՝ դառնալով բիզնեսների ու պաշտոնների տեր, վարկաբեկելով իրական Դաշնակցությանը, իրական հավատավոր կուսակցականներին, հիասթափեցրել նրանց, առևտուր արել իշխանության հետ՝ նրանց նվիրվածությունը վաճառելով: Եվ բնական է, որ այդ մարդիկ չէին հանդուրժելու նման վիճակ, կուսակցական նմանօրինակ վերնախավ, ու մի օր այս ամենն ուղղակի այլևս հնարավոր չէր լինելու թաքցնել:

Բայց երևի թե դաշնակցական վերնախավը թաքցնելու փորձերն էլի շարունակեր, եթե կրկին ընտրությունների ժամանակ չլիներ և այդ վերնախավը կրկին չզգար կուսակցական նվիրյալների աջակցության կարիքը, կամ էլ երևի թե չզգար, որ այդ մարդկանց մոտ դանակը հասել է ոսկորին և ՀՅԴ-ի համար այս ընտրությունները միգուցե վերջինը լինեն նման լիդերային կազմով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում