Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այսօր և վաղը Թաթարստանի մայրաքաղաք Կազանում կարգուկանոնն ապահովելու են Թաթարստանի ՆԳՆ-ի 8000 աշխատակիցներ։ Այս մասին հայտնում են թաթարական լրատվամիջոցները։
Իրավապահների այդ մոբիլիզացիան պայմանավորված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազան ժամանումով։
Այսօր նախագահները կայցելեն Կազանի նոր ձիարշավարան։ Վաղը Մեդվեդևը մասնակցելու է թաթարական ազգային «Սաբանթույ» տոնին։







































