Tuesday, 27 09 2022
Վաշինգտոնը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի առնչությամբ իր նպատակի մասին
Ստեփանակերտում կայացել է Խաչերթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների
14:40
Վլադիվոստոկում ձերբակալվել է Ճապոնիայի հյուպատոսը
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված հայ քաղաքացիներին
14:10
Բլինքենը հայտարարել Է Աֆղանստանի հարցով ԱՄՆ-ի եւ Պակիստանի համագործակցության մասին
14:00
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված բանաձևով պահանջվում է ադրբեջանական պատերազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն և ամերիկյան պատժամիջոցներ
Մեր բանակցողը մշտական ճնշման ներքո է․ ամենակարևորը իշխանափոխությունն է․ Սեյրան Օհանյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային համաժողովին
Լուրերի օրվա թողարկում 13:30
13:27
Ռազմական գործողությունների սկզբից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան 13 մլն մարդ
Զոհվածի ծնողն իրավունք չունի «պալիտիկայի» մեջ մտնել
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
Անպատժելիություն է, ավելին՝ պատերազմական հանցագործությունների համար պարգևատրվում են․ Աննա Մելիքյան
Վերին Լարսի սահմանային անցակետում կտեղակայվի շարժական զորահավաքային կետ
Ռուսաստանը բոլորին իր դեմ է տրամադրել, մերձավոր հարևանները ցնցվում են
12:55
Հայաստանում սկսվել են iPhone 14-ի նախնական պատվերները․ Apple-ի նոր արտադրանքի հիմնական բնութագիր
Վերացնելով Հռոմի ստատուտը կարող ենք սպառնալիքներ ստեղծել կատարվելիք հանցագործությունների մասով
12:46
Բանգլադեշում նավը շրջվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 55-ի
Մոսկվան «բաշիքյարթմա» էր արել թուրքերի հետ, բայց Լույս պետք է ծագի Հայաստանի վրա
12:41
Արեւմուտքը հազիվ թե ավելացնի սպառազինությունների մատակարարումները Կիեւին. Bloomberg
12:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երկու տարի առաջ այս օրը մեր ժողովուրդն առերեսվեց հերթական փորձության հետ. Նախագահ
Պետք է անհատական սանկցիաներ պահանջել․ աշխարհաքաղաքական շահերը դոմինանտ են մարդու իրավունքներին
Երկրում տիրող իրավիճակով պայմանավորված` տուրիստական ընկերությունները փոխել են իրենց ուղղությունները
Լուրերի օրվա թողարկում 12:30
Ոստիկանները սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու դեպք են բացահայտել
Փառք ընկածներին. երկու տարի անց՝ պետական ողնաշարի հրամայականը
12:20
Անկարգությունների կազմակերպման մեղադրանքով Իրանում 12 մարդ է ձերբակալվել
Պարտվածի հետ այլ լեզվով են խոսում, մեզ քաղաքական գամփռ է պետք
Արցախի ԱԳ նախարարը հյուրընկալվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարանում

Սարի թաղի գործը միտումնավոր քնեցվել է՝ ինչպես Մարտի 1-ի գործը. տուժողները հակադարձում են ՀՔԾ քննիչին

Հատուկ քննչական ծառայությունը Սարի թաղի գործը փակված չի համարում։ Իրենք պնդում են՝ վարույթը կասեցվել է, ոչ թե կարճվել։ Այս հայտարարությունը պնդել է նաև գործով քննիչ Գարեգին Բեգոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Քննիչը պնդել է, որ իրենք արել են առավելագույնը մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ, Սարի թաղի դեպքերի ժամանակ տուժած 108 անձից 98-ը հարցաքննվել է, հնարավոր բոլոր տեսանյութերն ուսումնասիրվել են ու նաև դրանց հիման վրա է 9 անձի մեղադրանք առաջադրվել: «2016-ի օգոստոսի 8-ից առ այսօր 50-ից ավելի հանձնարարություններ են տվել ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը… Հանձնարարականն ուղարկում ես, սպասում ես, որպեսզի դրական արդյունք լինի: Եթե տեսնում ես, որ դրական արդյունքը տևական ժամանակահատված չկա, էս դեպքում վարույթը պահել նախաքննության փուլում, և ամեն անգամ նախաքննության ժամկետներ երկարացնելը ինչո՞վ է արդարացված: Այս պահի դրությամբ չկան այդ փաստական տվյալները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել»,- Սարի թաղի գործի վարույթը կարճելը հիմնավորում է քննիչ Բեգոյանը։

Նա անդրադառնալով տուժողների դիտարկումներին, թե Սարի թաղի դեպքերի հիմնական մեղավորների անունները, հատուկ միջոցներ կիրառողների անունները բոլորին են հայտնի՝ Լևոն Երանոսյան, Աշոտ Կարապետյան, քննիչը հակադարձել է, թե տուժողներից լրագրող Ռոբերտ Անանյանի, Գևորգ Ղազարյանի կամ Արթուր Սաքունցի ցանկությամբ չի կարող Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրել. «Պատկերացրեք, որ ես հիմա Լևոն Երանոսյանին, ասենք, Անանյանի ցանկությամբ, կամ Ղուկասյանի ցանկությամբ, կամ Սաքունցի ցանկությամբ բերեմ մեղադրանք առաջադրեմ․․․

Մինչդեռ Քրեական դատավարության օրենսգիրքը այս կամ այն անձին մեղադրանք առաջադրելու համար քննիչից պահանջում է ապացույցների բավարար համակցություն: Ես ի՞նչ պետք է մեղադրանքի մեջ գրեմ, որ պարոն Անանյանը էդպե՞ս է կարծում․․․»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը նաև այս գործով երկու տուժողի ներկայացուցիչ է, հակադարձում է ՀՔԾ քննիչին՝ այդ ամենը հայտարարելուց առաջ Բեգոյանն ավելի լավ է ասի, թե ինչով էին զբաղված 2 տարի շարունակ։ Ինչ վերաբերում է քննիչի դիտարկմանը, թե իր պահանջով միայն չի կարող Երանոսյանին մեղադրանք առաջադրել, Սաքունցը նկատեց, որ ինքն էլ է շատ լավ հասկանում, որ իր պահանջով, կամ մեկ այլ տուժողի պահանջով չի կարող ինչ-որ անձի մեղադրանք առաջադրվել։ Իր կողմից մատնանշված անձանց մեղադրանք պետք է առաջադրվեր փաստերի, գործի նյութերում ամրագրված փաստական հանգամանքների ուղղությամբ իրականացված քննչական գործողություն կատարելու արդյունքում, բայց այդ գործողությունը չի կատարվել։ «Դրա համար էլ ես ասում եմ, թող Բաքոյանը գա ու ասի, թե ինչ էին անում երկու տարի։ Իրենք երկու տարի շարունակ, առնվազն մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը բացարձակ ոչինչ չեն արել, ՀՔԾ-ն անգործության է մատնված եղել։ Գործը քերծվել է այնպես՝ ինչպես նախկինում Մարտի 1-ի գործը։ Իսկ հիմա՝ նոր իրողությունների պայմաններում՝ ելնելով գործի քննության օրենքով սահմանված ժամկետների սղությունից, այլ բան չի մնում, քան կասեցնել գործի քննությունը։ Դրա համար պետք է այդքան քաջություն ունենալ և ասել, որ գործի քննությունը կասեցնում են նրա համար, որ ժամանակին մատը մատին չեն տվել։ Այ դրա համար»,- նկատեց Սաքունցը։

Սաքունցի պաշտպաններից Մելիքսեթ Փանոսյանն անգամ չի հրավիրվել հարցաքննության, որևէ առերեսում չի իրականացվել, չնայած, որ շատ մանրամասն ներկայացվել է, թե իր պաշտպանյալին քանի ժամ են պահել, որտեղ են պահել, ուր են տարել։ «Ես պատրաստ եմ պարոն Բեգոյանի հետ դեմ առ դեմ նստել բանավեճի և յուրաքանչյուր ներկայացված փաստի մասով ստանալ նրա պատասխանները, որպեսզի չլինի նման հեռակա մեկնաբանություններ։ Ես հրավիրում եմ Բեգոյանին իմ պաշտպանյալի գործով դեբատի։ Թող գա ու ասի, թե իմ պաշտպանյալի մասով ինչ գործողություն է կատարվել»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ Մելիքսեթ Փանոսյանի մասով իրենց հաղորդման հիման վրա նա մի անգամ բացատրություն է տվել և դրանով ամեն ինչ ավարտվել է։ Տուժողը որևէ քննչական գործողության մեջ չի ներգավվել, տուժողի կողմից մատնանշված փաստական հանգամանքները ստուգելու մասով էլ որևէ գործողություն չի կատարվել։ Սաքունցի խոսքերով՝ որևէ գործողություն չի կատարվել նաև իր պաշտպանյալ Մոմիկ Վարդանյանի մասով։

Այն, որ ՀՔԾ-ն թերացել է իր գործառույթներում, համոզված են նաև Սարի թաղի դեպքերի ժամանակ տուժած Անդրիաս Ղուկասյանը և տուժած մի քանի լրագրողներ։ Ղուկասյանը անգամ վստահ է, որ այս գործի կասեցումը հիմք է նաև ՀՔԾ պետի հրաժարականը պահանջելու համար։

Այնուամենայնիվ, բոլոր նրանք, որոնց մասով ՀՔԾ-ն կասեցրել է գործը, բողոքարկել են կամ պատրաստվում են կասեցման որոշումը բողոքարկել գլխավոր դատախազությունում, ապա նաև դատարանում։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում