Հնդկաստանում Indian Ordnance Factoires զենքի գործարանում հատուկ կանանց համար ատրճանակ են արտադրել: Այս մասին գրում է Hindustan Times-ը:
Nirbheek անունը ստացած ատրճանակը կշռում է մոտ 500 գրամ: Դրա տրամաչափը 7.65 մմ է: Զենքն արժե մոտ 1.22 հազար ռուփի` երկու հազար դոլարից քիչ պակաս: Գործարանն արդեն 20 պատվեր է ստացել:
Nirbheek-ի ստեղծողներն ատրճանակը համարում են «կնոջ լավագույն ընկերը», քանի որ այն ցանկացած աղջկա կարող է պաշտպանել բռնաբարությունից: Սակայն հնդիկ լրագրողների կարծիքով` կանանց համար ատրճանակն ավելի շուտ մարքեթինգային քայլ է, քան իրական պաշտպանող զենք:












































