ԼՂՀ N զորամասից ծանր վիճակում Կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող Մհեր Խլղաթյանին այս պահին այցելել են ՊՆ քննչական ծառայության քննիչները: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների զինվորը ծեծի է ենթարկվել, իսկ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը տեղեկացրել է, որ նրա մոտ նաև թոքաբորբ է հայտնաբերվել։ «Ընդհանուր զինվորի վիճակը ծանր է եղել, իսկ թոքաբորբը պարզվել է հենց հոսպիտալում», – «Փաստինֆո»-ին ասել է Ասատուրյանը։









































