Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 32-ամյա պաշտպան Նեմանյա Վիդիչը համաձայնության է եկել թուրքական «Գալաթասարայ»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ սերբ պաշտպանը նախնական պայմանագիր է կնքել թուրքական ակումբի հետ: Նա «Գալաթասարայ»-ի կազմը կհամալրի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Հավելենք, որ Վիդիչն իրավունք ունի պաշտոնապես բանակցել այլ ակումբների հետ՝ առանց «Յունայթեդ»-ի թույլտվության, քանի որ ներկայիս ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է 6 ամիս:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վիդիչն անցկացրել է 14 խաղ:









































