Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը կարծում է, որ թիմի առաջատար Ֆրանկ Ռիբերին չի ստանալու «Ոսկե գնդակ»-ը:
«Վստահ եմ, որ այս տարի «Ոսկե գնդակ»-ին ամենաշատն արժանի է Ռիբերին: Ես ամեն օր ականատես եմ լինում նրա կատարած աշխատանքին: Երկար ժամանակ նա կայուն ելույթ է ունենում «Բավարիա»-ում և Ֆրանսիայի հավաքականում:
Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ռիբերին չի ստանա «Ոսկե գնդակ»-ը: Համաշխարհային ֆուտբոլի ղեկավարության շրջանում կան մարդիկ, որոնք չեն ցանկանում, որպեսզի բոլոր մրցանակները բաժին հասնեն «Բավարիա»-ին:
Այդ ուղղությամբ որոշակի քայլեր արդեն արվել են: Ես նկատի ունեմ քվեարկության վերջնաժամկետի երկարաձգումը»,- հայտարարել է Հյոնեսը:







































