«Ավելացված արժեքի հարկի վճարման» և «ժամանակավոր ներմուծման» ռեժիմի հետաձգման հետ կապված արտոնություն ստացել է մոտ 20 ընկերություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
Հիշեցնենք, որ 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի դեպքում Ավելացված արժեքի հարկի վճարումը կարող է հետաձգվել 3 տարով, իսկ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը՝ երկարացվել։
«Ներդրումների ծավալը, որ իրականացնում են այդ արտոնությունը ստացած ընկերությունները, կազմում է 72 մլրդ դրամ։ Սա բավականին լուրջ ծավալ է և կարծում ենք այս ծրագիրն ու այս մոտեցումը մենք կշարունակենք»,- ասաց նախարարը։








































