«Մենք զգում էինք, որոշակի իմպուլսներից և ունեինք որոշակի տեղեկություն, որ սա 3 ուժերի, ոչ միայն Հանրապետական կուսակցության, այլև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի համաձայնությամբ արված քայլեր են, բայց քանի դեռ չեր եղել քվերակությունը, մենք որոշակի քայլեր չեինք կարող անել, բայց եղավ քվեարկությունը և նրանց քայլին որակումը պիտի տա ժողովուրդը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Կոնջորյանը հավելեց նաև, որ բոլոր այն ուժերը, բոլոր այն գործիչները ովքեր չեն գիտակցել երկրում տեղի ունեցած փոփոխությկունները և քաղաքականությունը պատկերացնում են դեռ հին տրամաբանության շրջանակներում, մերժվելու են ժողովրդի կողմից։











































