YSL Beaute շարքը նորույթներ է ներկայացրել. այտերի կարմրաներկ Couture Blush հայլայթեր՝ Couture Highlighter։ Այս երկու միջոցների համադրումը դեմքի վրա բարակ թաղանթ է թողնում՝ առանց դիմակի էֆեկտի։ Հայլայթերի բաղադրության մեջ փայլթլուն մասնիկներ են ավելացվել՝ տարբեր երանգների, որոնք դեմքին առանձնակի փայլ են հաղորդում։
Կարմրաներկը ներկայացված է տասը երանգներով՝ բաժանված չորս խմբերի. երկու կարմիր, երկու նարնջագույն, երկու մարմնագույն և չորս վարդագույնի երանգներ։









































