Հնդկաստանում տղամարդը ինքնասպան է եղել սեփական հարսանիքից հետո՝ գրում է AsiaOne-ն։
26-ամյա Սելադուրայը ապագա կնոջ հետ ծանոթացել է աշխատանքի վայրում։ Հարսանիքից հետո նրա տուն տեղափոխված կինը նկատել է, որ տունը զուրկ է սանհանգույցից։ Կինը չի կարողացել համակերպվել այն մտքին, որ պետքերը պիտի հոգա փողոցում, և հեռացել է ամուսնուց։
Հաջորդ օրը Սելադուրայը, աշխատանքից վերադառնալով, ինքնասպան է եղել՝ մի գրություն թողնելով, որտեղ նա ներողություն է խնդրել իր ընտանիքից և ասել, որ չմեղադրեն իր կնոջը։
Նշենք, որ Հնդկաստանում բնակչության 60 տոկոսը հնարավորություն չունի սանհանգույցից օգտվելու և պետքերը հոգում է փողոցում։ Հակասանիտարական այդ վիճակը հանգեցնում է նրան, որ երկրում ամեն տարի 140 հազար երեխա է մահանում համաճարակներից։








































