Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ծննդաբերությունից վեց ամիս անց հանրության առջև երևացել է ջինսով և նոր սանրվածքով՝ գրում է Daily Mail-ը։
Փորձագետները նշում են, որ դքսուհին նոր սանրվածք ունի․ այժմ նրա մազերը ուղիղ են ու հարթ՝ նախկինում խոպոպների փոխարեն։ Նման փոփոխություններ նկատվել են նաև ավագ երեխաներից յուրաքանչյուրի ծնունդից հետո։
Աստղային վարսահարդար Ջեյմս Ջոնսոնը բացատրություն է գտել այդ երևույթին։ «Հաճախ երեխայի ծնվելուց հետո կանայք ցանկանում են փոխել իրենց տեսքը, թարմացնել։ Նոր սանրվածքը ամենահարմար միջոցն է, հատկապես մազերի նույն գույնը»,- ասել է նա։













































