Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրած «Հեղափոխություն» գիրքն արդեն ունի իր հայերեն տարբերակը, որի թարգմանությունը նախաձեռնել է Newmag ընկերությունը: Շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը: Այն հրատարակվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին ու Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարելիք առաջին պետական այցին ընդառաջ:









































