ԱՄԷ-ի Շարջա էմիրության միջազգային օդանավակայանում իրավապահները ձերբակալել են երկու տղամարդու, ովքեր փորձել են մաքսանենգ ճանապարհով ավելի քան 60 կգ ոսկի փոխադրել: Այս մասին հայտնում է տեղական Khaleej Times պարբերականը:
Բանգալադեշի երկու քաղաքացիներից ավելի քան 1 մլն դիրհամ (270 հազար դոլարից ավելի) արժեքով ոսկու 55 ձուլակտոր է առգևավվել: Ձուլակտորների ընդհանուր զանգվածը 64.15 կգ է: Կասկածյալները ձերբակալվել են դրանք հայրենիք տեղափոխելու փորձի ժամանակ:
Ոսկին թաքցված է եղել տարաների մեջ՝ կաթի փոշու տակ: Կասկածյալները հերքել են գողության փաստը և հայտարարել, որ թաքցրել են ոսկին՝ հայրենիքում հարկ չվճարելու համար:







































