Լիտվայում հետիոտններին կարգելվի անցումների վրա գտնվելու ժամանակ խոսել բջջային հեռախոսով և կատարել այլ գործողություններ, որոնք կշեղեն նրանց ուշադրությունից։ Այդ մասին տեղեկացնում է Delfi-ն։

Փողոցային երթևեկության կանոնակարգում համապատասխան փոփոխությունները Լիտվայի կառավարության կողմից հաստատվել են հոկտեմբերի 3-ին։

Բացի այդ՝ վարորդները այսուհետ ստիպված կլինեն զիջել ոչ միայն արդեն անցումի հատվածին ոտք դրած մարդկանց, այլ նաև դրա մոտ կանգնածներին։









































