Wednesday, 24 06 2026
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա

Հունվարի 1-ից 10-ը Երևանում գրանցվել է 531 ծնունդ

Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, նկատի առնելով տոնական օրերին թեժ գծերի հեռախոսահամարներով քաղաքացիների կողմից ստացված ահազանգերն ու լրատվամիջոցների կողմից արձանագրված թերությունները, աշխատանքներում թերացած որոշ վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հայտարարել գրավոր խիստ նկատողություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, թե դպրոցներում ջեռուցման համակարգերի աշխատանքի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար նկատողություն է հայտարարվել մայրաքաղաքի որոշ դպրոցների տնօրեններին:

Զեկուցվել է, որ ներկայում մայրաքաղաքի բոլոր դպրոցները ջեռուցվում են, և ապահովված են անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ:

Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված՝ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ գրանցված դեպքերի մասով կազմվել է վարչական արձանագրություն:

Քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունն այս ուղղությամբ. «Չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարվել, այդուամենայնիվ դրանք բավարար չեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ տոնական օրերին հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ սահմանվել է խիստ հսկողություն: Հատուկ ուշադրություն է դարձվել երեկոյան ժամերին երթուղիների պատշաճ սպասարկման իրականացմանը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության փետրվարի 14-ին հայտարարված մրցույթի մասին հանրային իրազեկումը:

Քաղաքապետը հանձնարարել է հանրությանը պարբերաբար իրազեկել քաղաքապետարանի կողմից գնումների գործընթացով կազմակերպվող մրցույթների ընթացքի վերաբերյալ և ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ 2014 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում ստացվել է 6911 կանչ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 300-ով ավելի է: Նշվել է նաև, որ 1173 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց: Վերը նշված ժամանակահատվածում գրանցվել է նաև 531 ծնունդ:

16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ արդեն գազիֆիկացվել է 15 շենք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու պարբերաբար ներկայացնել այդ մասին տեղեկատվություն:

Անդրադառնալով օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարմանը՝ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մշտական խիստ հսկողության տակ պահել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման գործընթացը և օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան քայլեր ձեռնարկել: «Այս տարվա մեր հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի պարտադիր բարեկարգման նորմի ներդրման կայացումը, ինչը ենթադրում է տնտեսվարողների կողմից պարտավորությունների կատարում տարվա բոլոր եղանակներին: Այն տնտեսվարողները, որոնք կխուսափեն պարտավորությունների կատարումից կամ կթերանան, կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության: Իսկ Երևան համայնքի բյուջեից նշված տարածքների համար միջոցներ պետք է չհատկացվեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքում նախորդ տարիներին կառուցված մասնավոր կառույցների սեփականատերերի կողմից իրենց օբյեկտների մուտքերը հնարավորության դեպքում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հասանելի դարձնելու նպատակով տարվող աշխատանքների հետ կապված Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ վարչական շրջանների կողմից տնտեսվարողների հետ աշխատանքներ են տարվում, որի շրջանակում պատրաստվում են նախագծային փաստաթղթերը: Քաղաքապետը հանձնարարել է գործընթացը պահել հսկողության տակ և այդ աշխատանքներում թերացողների նկատմամբ կիրառել համապատասխան միջոցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում