Ինչպես հաղորդում է Kyodo գործակալությունը, ամերիկյան T-Hawk անօդաչու ինքնաթիռն ընկել է մարտի 11-ի երկրաշարժից հետո վթարված «Ֆուկուսիմա» ատոմակայանի վրա:
Ատոմակայանի վթարվելուց հետո մասնագետները փորձում են մարդկանց որքան հնարավոր է հեռու պահել ատոմակայանից լրացուցիչ ճառագայթման չենթարկվելու համար և հաճախ օգտագործում են հեռակառավարվող մեքենաներ: Ամերիկացիները վթարից հետո առաջարկել էին իրենց աջակցությունը: Նրանք մասնավորապես տրամադրել էին անօդաչու ինքնաթիռներ, որոնք նկարահանումներ էին իրականացնում այս շրջանում, ինչը թույլ է տալիս գնահատել վնասները:
Ատոմակայանը շահագործող TEPCO ընկերությունը չի հաղորդել, թե ինչպիսին են ատոմակայանի վնասվածքները, և արդյո՞ք փլուզվել է ռեակտորի տանիքը:











































