Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կենտրոնում բարձրահարկ շենքից ապակե տախտակ է ընկել: Արդյունքում 53-ամյա տղամարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, առափնյա Ալբերտա շրջանում, The Corniche էլիտար բնակելի համալիրի մերձակայքում: Նշվում է, որ պենտահուսի պատուհանից ավտոբուսի 53-ամյա վարորդ Միք Ֆերիսի վրա պանել է ընկել:
Տվյալ պահին հետաքննություն է ընթանում և պարզաբանվում են միջադեպի պատճառները:










































