«Գալաթասարայ»-ն ուսումնասիրում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը: Արգենտինացի ֆուտբոլիստը «Գալաթասարայ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակն է:
Հիշեցնենք` ավելի վաղ նշվում էր, որ Դի Մարիայի իրավունքների գնման գլխավոր հավակնորդն է «Մոնակո»-ն:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան մասնակցել է 16 խաղի և երկու գոլ հեղինակել:







































