Միլանի «Ինտեր»-ի նախագահ Էրիկ Տոհիրը հայտարարել է, որ ակումբը չի կարող ստիպել կիսապաշտպան Ֆրեդի Գուարինին շարունակել ելույթները թիմի կազմում: Ավելի վաղ բազմիցս նշվել է, որ Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է «Չելսի» տեղափոխվել:
«Գուարինը հիանալի ֆուտբոլիստ է: Մենք չենք ցանկանում հրաժարվել նրա ծառայություններից, բայց պետք է հաշվի առնել առաջատար ակումբների կողմից ստացվող առաջարկները:
Չենք կարող ստիպել Գուարինին մնալ, եթե նրա սիրտը «Ինտեր»-ի հետ չէ»,- Football Italia-ն մեջբերում է Տոհիրի խոսքերը:









































