Թուրքական դատարանը ուժի մեջ է թողել լրագրող Ահմետ Ալթանի և ևս հինգ հոգու ցմահ ազատազրկման դատավճիռը։ Նրանց ցմահ ազատազրկման էին դատապարտել 2018 թվականի փետրվարին՝ 2016 թվականի հուլիսին երկրում պետական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեղադրանքով։
Նշվում է, որ հունիսին լրագրողի եղբայրը՝ Մեհմետ Ալթանը ազատ է արձակվել բանտից, սակայն այսօր դատարանը որոշել է ուժի մեջ թողնել ավելի վաղ ընդունած դատավճիռը։ Բոլոր վեց լրագրողները վաղաժամ ազատման իրավունք չեն ունենալու, ինչպես նաև չեն կարող օգտվել հետագա համաներումներից։









































