Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտնեց, որ նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:
«Կարծում եմ՝ կամուրջները չեն այրվել. Սահմանադրական իրավասությունների շրջանակներում ԱԺ-ն ընդունվել է նախագիծ: Այս նախագիծը արտահերթ ընտրություններ չկազմակերպելու մասին չէ»,- նշեց Աշոտյանը:
ԱԺ նիստի ընթացքում խորհրդարանի շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ, լսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, հավաքվել են իրենց բողոքն արտահայտելու այդ նախագծի դեմ:
«Փաշինյանը ինչպես բորբոքում է, այնպես էլ կհանդարտեցնի ժողովրդին»,- ընդգծեց Աշոտյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե այս քայլով ՀՀԿ-ն հասարակության ավելի մեծ պարսավանքին կարժանանա:
Մանրամասն՝ տեսանյութում:









































