«Մենք նոր ենք դուրս եկել քարոզարշավից և պատրաստ ենք կրկին ներգրավվելու քարոզարշավի մեջ, բայց ես մեր տեղն եմ խոսում, բազմաթիվ ուժեր կան, որ ասում են՝ դեռ պատրաստ չեն, բանակցություններն էլ հենց դրա համար են, վարչապետը և խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ կհանդիպի», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունները սեղմ ժամկետներում անցկացնելու նախաձեռնությանը:










































