Tuesday, 14 05 2024
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար

Կոռուպցիոն երևույթները կրթական համակարգում արմատացած են

Ասում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը
Հակառակ իր կուսակից ընկերների սպասումներին, կառավարության երեկվա նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանն այդպես էլ կոռումպացված նոր ոլորտներ չմատնանշեց, այլ ուղղակի անդրադարձավ միայն կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված երկու շաբաթ առաջ իր տված հանձնարարություններին:
«Հանձնարարականներ էին տրված կրթության և գիտության նախարարին, որպեսզի նա հակակոռուպցիոն բնույթի միջոցառումների ժամանակացույց ներկայացնի 10-օրյա ժամկետում: Մենք պարոն Աշոտյանի հետ քննարկել ենք այդ ծրագիրը: Ես կարծում եմ, որ բավական հաջողված ծրագիր է, և ճիշտ կլինի, որ այս ծրագիրը մենք դնենք հանրային քննարկման: Նաև մենք երեկ առողջապահության նախարար պարոն Քուշկյանի հետ քննարկել ենք նախարարության կողմից մշակված միջոցառումների ծրագիրը, որը նույնպես հաջորդ շաբաթ պետք է ներկայացվի հանրության դատին: Այդ փաստաթղթերը կտեղադրվեն կառավարության և նախարարության կայքէջերում, և մենք հանրային քննարկումներ կծավալենք այդ ուղղությամբ»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ խորհրդարանում զրուցեցինք վերջին զարգացումների վերաբերյալ:
– Տիգրան Սարգսյանը կառավարության վերջին նիստերից մեկում բարձրաձայնեց կրթության և առողջապահության ոլորտներում խորացող կոռուպցիայի մասին: Համամի՞տ եք, արդյոք, որ ձեր ղեկավարած ոլորտում կա կոռուպցիա:
– ՀՀ վարչապետը չի խոսել կրթության և գիտության նախարարության կոռուպցիայի մասին, այլ խոսել է ոլորտի կոռուպցիայի մասին: Իսկ կոռուպցիոն երևույթները կրթական համակարգում, ցավոք սրտի, վաղուց են արմատներ դրել: Եվ այս տարիների ընթացքում իրականում պայքարի արդյունավետությունը բավարարից հեռու է: Կոռուպցիոն երևույթները մեզանում տարբեր դրսևորումներ ունեն` սկսած դպրոցական համակարգից, վերջացրած գիտական թեզերի պաշտպանությամբ: Կրթական համակարգում կոռուպցիայի ավելի մեծ զանգվածայնության օբյեկտիվ պատճառները թաքնված են համակարգի մասայականության մեջ:
Ամբողջովին համամիտ եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը դեռևս իր արդյունքը չի տվել, և այս ուղղությամբ վարչապետի հանձնարարությամբ մեր կողմից միջոցառումների և առաջարկությունների փաթեթ է մշակվել, որը 10-օրյա ժամկետում պետք է ներկայացվի վարչապետին` կտրուկ փոփոխությունների ակնկալիքով: Մենք կոռուպցիայի մասին խոսելիս պետք է հասկանանք, որ կա վարչարարության մեծ խնդիր: Կրթական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ սահմանափակել միայն նախարարության ջանքերով, այսինքն` ակնկալել միայն, որ ԿԳՆ ջանքերով հնարավոր կլինի կտրուկ կրճատել կոռուպցիոն դրսևորումները, կարծում եմ, ճիշտ չէ:
– Ինչո՞ւ է այսօր նոր միայն Տիգրան Սարգսյանը խոսում կոռուպցիայի մասին: Արդյո՞ք սա կուսակցական խաղերի հետևանք է:
– Մինչև կառավարության այդ նիստը մենք երկու օր առաջ նախարարությունում հանդիպել ենք վարչապետի հետ, քննարկել ենք խնդիրները, մասնավորապես կրթական բարեփոխումների ընթացքի և հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ հարցեր: Ուստի ասել, թե անակնկալ էր, և միայն երեկ է վարչապետն առաջին անգամ անդրադարձել այդ խնդիրներին, այդպես չէ: Որպես ԿԳ նախարար` իմ ողջ պաշտոնավարման ընթացքում փորձել եմ զերծ մնալ քաղաքական մեկնաբանություններից: Բայց ասեմ, որ բոլորովին չեմ ընկալում վարչապետի երեկվա հանձնարարականները որպես քաղաքական գործընթացների արտացոլում: Բացարձակ:
– Ձեր կարծիքով, կրթական համակարգում կոնկրետ ո՞ր ոլորտներում է առկա կոռուպցիան:
– Դրանք հիմնականում 2 ոլորտներ են` հանրկրթական և բուհական: Հանրակրթության ոլորտում այն դրսևորվում է դրամահավաքների ձևով` մի քանի հարյուր դրամից մինչև մի քանի հազար դրամ: Որպես կանոն, դրանք ծառայում են դպրոցի կամ դասարանի ընթացիկ խնդիրների լուծմանը, սակայն այդ դրամահավաքները արտոնված չեն օրենքով, և դպրոցական տնօրինությունները նման միջոցառում անելու իրավունք չունեն: Սա բացասական արձագանք է ստանում ծնողների շրջանում: Իսկ բուհերում կոռուպցիոն ռիսկերը հիմնականում տեղակայված են ընթացիկ և ավարտական քննությունների մեջ:
Ընդունելության քննությունների գործընթացը վերջին տարիներին կտրուկ բարելավվել է. ներմուծվել են ավելի օբյեկտիվ ու թափանցիկ գնահատման մեխանիզմներ: Ու եթե դպրոցական և բուհական կոռուպցիայի դեպքում մեր հետազոտությունները չեն արձանագրում դժգոհությունների նվազում, ապա ընդունելության քննություններից դժգոհությունների նվազում վերջին 4 տարվա ընթացքում արձանագրվել է:
– Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ խոսեց կադրային փոփոխությունների մասին: Դրանից հետո, օրինակ, առողջապահության երկու փոխնախարարները հրաժարական տվեցին, իսկ ձեզ մոտ դեռ հրաժարականներ չեն եղել:
– Վարչապետի խոսքում մեր նախարարությանն առնչվող հատվածում այդ մտահոգությունները չեն հնչել: Կադրային փոփոխություններ իրականացվել են վերջին մեկուկես տարվա ընթացքում և էլի իրականացվելու են: Ոչ միայն նախարարության աշխատակազմում, այլև նախարարությունում, դպրոցի տնօրենների, բուհերի ղեկավարների և բոլոր այն տեղերում, որտեղ կլինեն կամ օրինախախտումների կոպիտ դեպքեր, կամ այն դեպքերում, որտեղ մենք ունենք ընտրությունների նոր փուլ: Դպրոցների տնօրենների սերտիֆիկացման հարց է դրված, ռեկտորների ընտրություններ: Չեմ բացառում, որ կլինեն փոփոխություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում