Երգչուհի Զեմֆիրա Ռամազանովան ներկայացրել է նոր տեսահոլովակ: Հուվարի 12-ին տեսահոլովակը հրապարակվել է երգչուհու պաշտոնական կայքում և նրա YouTube-ի օգտահաշվում:
Տեսանյութի ռեժիսորը Ռենատա Լիտվինովան է, ով նաև ստանձնել է գլխավոր դերակատարի դերը: Համացանցում տեսահոլովակի հրապարակման օրը համընկել է Լիտվինովայի ծննդյան օրվա հետ, ով դարձել է 47 տարեկան:
Ռենատա Լիտվինովան նախկինում ևս մի քանի անգամ եղել է Զեմֆիրայի տեսահոլովակների ռեժիսորը:









































