Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը առաջվա պես ծրագրեր է մշակում Եվրամիությունից դուրս գալուց հետո երկրի ապագայի վերաբերյալ, և ներգաղթյալներին հարմարավետ կյանք է խոստանում, որոնք թագավորություն կգան աշխատելու նպատակով։
Ձեռնտու պայմանների հույս սակայն կարող են ունենալ միայն բաձր որակավորում ունեցող մասնագետները։ Ցածր որակավորմամբ մասնագետների ներգրավմանը վերջ է դրվելու,– ընդգծել է Մեյը։
Բրիտանական վարչապետի խոսքերով՝ այս աշնանը Լոնդոնը կհրապարակի «Սպիտակ գիրքը». փաստաթուղթ, որտեղ մանրամասն շարադրվում են ներգաղթի քաղաքականության դրույթները։ Օրենքը, ինչպես ակնկալվում է, կընդունվի 2019 թվականին։








































