Գեղեցիկը ստեղծելու համար բոլոր միջոցներն էլ լավ են: Լորեն Օրշելնը այդ նպատակի համար ընտրել է սուրճը: Եվ դա նրան հաջողվել է:
Օրշելնը յուրաքանչյուր կտավի մոտենում է մեծ վրձնով և լուծվող սուրճի բաժակով:
Քանդակագործության էֆեկտի համար Լորենն իր սրճային գլուխգործոցն ամրացնում է մազերի ֆենով: Այն կես ժամում չորանում է: Սրճային հիմքի հետ նկարիչը մի քանի օր է աշխատում, այնուհետև անցնում է սովորական ներկերին: Եզրագծերը նա նկարում է փայտի ածուխով: Երբ այն խառնվում է սուրճին, ներկի տպավորություն է թողնում:
Երբ Լորենին դուր չեն գալիս սուրճով արված գծերը, նա արագ մաքրում է դրանք լաթով: Դրանից հետո դեղին հետքեր են մնում, սակայն նկարչուհուն դուր է գալիս, երբ կտավի վրա հնարավոր է տեսնել դրա ստեղծման պատմությունը:









































