Համաձայն գիտնականների ենթադրության՝ մելիսայի խոտաբույսերով թեյը կարող է օգնել մարդուն հաղթահարել ընկճախտը: Այս ըմպելիքը նվազեցնում է նյարդային համակարգի գրգռվածությունը, ազատում է գլխապտույտից և այլ հիվանդություններից՝ հաղորդում է segodnya.ua-ը:

Ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել նաև մենստրուալ ցավերի, գաստրիտի, անքնության և սրտխառնոցի զգացում ունենալու դեպքում:

Խառնուրդը հնարավոր է պատրաստել նաև տանը: դրա համար անհրաժեշտ է վերցնել մելիսայի տերևներ (չոր կամ թարմ), լցնել 75 մլ եռման ջրի մեջ և թողնել15 րոպե: Դրանից հետո կարող եք քամել և խմել այն:










































