Իսրայելում աֆրիկացի ներգաղթյալների բողոքի ցույցերի կազմակերպիչները հայտարարել են, որ այսօր` հունվարի 12-ին նշանակված ցույցը չեղյալ է համարվել: Պատճառն Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի մահն է: Այս մասին գրել է mignews.com պորտալը:
Ցույցի կազմակերպիչներից մեկը` Մուատեսեմ Ալին, հայտարարել է. «Մենք որոշել ենք այսօր ոչ մի գործողություն չձեռնարկել՝ որպես վշտակցություն Իսրայելի ժողովրդին»:












































