Sunday, 21 06 2026
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին

Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 29-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերիյ Օսիպյանը նախ ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին կատարած աշխատանքի կապակցությամբ։

Ոստիկանության պետն անդրադարձավ առաջիկայում մարզերում կայանալիք տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ ոստիկանության տարածքային ստորաբաժանումները ջանք չեն խնայի դրանք ևս անթերի կազմակերպելու, ընտրախախտումները բացառելու համար։

Այդ կապակցությամբ կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ տվեց ոստիկանության անձնագրային և վիզաների ու մարզային վարչությունների ղեկավարներին՝ հրահանգելով անձնակազմի նկատմամբ լինել հետևողական ու պահանջկոտ, աշխատանքներն էլ կազմակերպել անթերի։ Ոստիկանության պետը հատուկ անդրադարձավ նաև առաջիկայում անցկացվելիք համապետական միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության, հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ստորաբաժանումների ծառայությանը՝ այդ կապացությամբ ևս տալով կոնկրետ հրահանգներ։

Հաջորդ թեման օպերատիվ հետախուզական գործունեության մասին էր։ Ոստիկանության պետը, վերլուծելով հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, հրահանգեց հատուկ ուշադրություն դարձնել անձի կյանքի, առողջության և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման, հանցագործություն կատարած անձանց շուտափույթ հայտնաբերման միջոցառումներին՝ զուգահեռ գործնական քայլեր ձեռնարկելով նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ՝ անկախ դրանց ծանրության ու հանրային վտանգավորության աստճանից։

«Օրենքի առաջ հավասար են բոլորը․ սա պետք է լինի ոստիկանության գործունեության կարևորագույն սկզբունքը, ուստի, անկախ հասարակության մեջ ունեցած դիրքից ու զբաղեցրած պաշտոնից, հանցագործը և իրավախախտը օրենքի տառին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց Վալերիյ Օսիպյանը։

Ճանապարհային ոստիկանության ու ընտանիքում բռնության կանխարգելման և անչափահասների գործերով վարչության պետերին Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց աշակերտների անվտանգությունը տուն-դպրոց, դպրոց-տուն ճանապարհին ապահովելու համար՝ ուրախությամբ փաստելով, որ տհաճ դեպքեր չեն արձանագրվել։ Ոստիկանության պետը հանձնարարեց ակտիվացնել աշակերտների, նրանց ծնողների և մանկավարժների հետ տարվող պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանքները՝ դպրոցականների կողմից հակահասարակական ու հակաիրավական վարք դրսևորելու դեպքերը բացառելու նպատակով։

Խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետն անդրադարձավ նաև հանցավորության դեմ պայքարին, իրավախախտումների նախականխման, կանխման ու խափանման աշխատանքներին, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ավելի արդյունավետ իրականացնելուն ուղղված մի շարք միջոցառումների ևս՝ ոլորտների պատասխանատուներին տալով համապատասխան կարգադրություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում