Օրերս Սքարլեթ Յոհանսոնը հրավիրվել է Դևիդ Լեթերմանի հայտնի հեռուստաշոու, իսկ պապարացիները սպասել են գեղեցկուհուն Նյու Յորքի Էդա Սալիվանի թատրոնի դիմաց, որտեղ անցկացվել է հաղորդաշարի նկարահանումը` գրել է viva.ua-ն: Աստղը գերել է «ոսկե Հոլիվուդի» ոճով անթերի կերպարով:
Նկարահանումների համար Սքարլեթն ընտրել է հետաքրքիր կերպար` Michael Kors-ի դեկոլտեով կապույտ զգեստ, ուղտի բրդից շքեղ վերարկու և Jimmy Choo բրենդի կոշիկներ: Աստղն իր կերպարը լրացրել էր ռոքաբիլլի սանրվածքով և «կատվային» շրջանակով ակնոցով:












































