Հատուկ գործողություն իրականացնելիս սիրիական բանակը ոչնչացրել է ավելի քան 40 գրոհայինների՝ հայտնում է SANA գործակալությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ գրոհայինների մեծ մաս եղել են արտասահմանցիներ:
Գրոհայինները չեզոքացվել են Հալեպի Ռեթյան բնակավայրում:
Ավելի վաղ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման իսլամիստ ծայրահեղականները Հալեպում մահապատժի են ենթարկել մոտ 50 մարդու, որոնց թվում եղել են լրագրողներ, մարդասիրական առաքելության աշխատակիցներ և խաղաղ բնակիչներ:







































