Սեուլը 860 մլն դոլար կտրամադրի իր տարածքում տեղակայված ամերիկյան զորքերի պահման համար՝ հայտնում է Yonhap գործակալությունը:
Տվյալ ներդրումը տեղի կունենա համաձայն Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի, որը կգործի 5 տարի: ԱՄՆ զինված ուժերը Հարավային Կորեայում ունեն 20 հազար զինծառայող: Ավելի վաղ հայտարարվել է, որ փետրվարին ԱՄՆ զինված ուժերը Հարավային Կորեա կուղարկեն հավելյալ 800 զինծառայող:











































