Լիբիայում կրակել են արդյունաբերության նախարարի տեղակալ Հասան Ալ-Դրուիի վրա՝ հայտնում է Agence France-Presse-ն: Ինչպես հայտնել են տեղի իրավապահ մարմինների աղբյուրները, սպանությունը տեղի է ունեցել Սիրտ քաղաքում:
Ներկա պահին ոստիկանությունը ճշտում է սպանությանը մասնակից անձանց ինքնությունը: Ավելի վաղ միջցեղային բախումների հետևանքով Լիբիայում սպանվել է առնվազն 19 մարդ:







































