Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Հրաժեշտ զենքի՞ն, թե՞ զենքի մուտքը քաղաքականություն․ «Սասնա ծռերը» դարձավ կուսակցություն

Երբ ստեղծվում է նոր կուսակցություն, բնականաբար՝ առաջին հերթին հասարակությանը հետաքրքրում է, թե այն ինչով է տարբերվելու արդեն գոյություն ունեցող ու, որպես կանոն, ձախողված քաղաքական ուժերից։ Ինչքան էլ ընդունված է համարել, որ մեր հասարակությանը քաղաքական ծրագրերը չեն հետաքրքրում, միևնույն է՝ կուսակցության հիմնական այցեքարտը քաղաքական խոսքն է, որով նա տարբերվում է մյուսներից։

Այսօր «Սասնա ծռերը» համագումարում հայտարարեցին կուսակցություն դառնալու մասին։ Անշուշտ, խոսքը Ժիրայր Սեֆիլյանի թիմի մասին է, որը հետհեղափոխական Հայաստանում կուսակցություն դառնալու անհրաժեշտություն տեսավ։ Հայ քաղաքական միտքը նոր գույնով չհարստացավ․ համենայն դեպս՝ այդպիսի տպավորություն ստացանք Վարուժան Ավետիսյանի ծրագրային ելույթից։ «Ժամանակն է վերստանձնելու հայության համամարդկային առաքելությունը, որը բխում է Սասնա ծռեր էպոսում հավատամքային համակարգից: Ամեն բան, այդ թվում ազգը կորցնում է ամեն ինչ և ինքն էլ ի վերջո կորչում է, եթե հետամուտ չի լինում իր առաքելությանը, մենք ևս շեղվել ենք մեր առաքելությունից, և դա է պատճառը այն ամենի, ինչ մինչև օրս տեղի են ունում մեզ հետ, մնացյալը շղթաների օղակներ են»,-ասել է նա։

Միստիկայի ու քաղաքականության միախառնում, ոչ իրական օրակարգի ձևակերպում՝ այս ամենը բնորոշ է հայ ավանդական քաղաքական մտքին։ Կուր-Արաքսյան Հանրապետության ձևավորում խոստացող «ծռերն», ըստ էության, դաշնակցականության մոդիֆիկացիաներից մեկն են, ընդ որում՝ շատ ավելի պարզունակ ձևակերպումներով ու չմշակված ուղերձներով։ Այս հարթության վրա հայ քաղաքական միտքը նույնիսկ հետընթաց է ապրում՝ առաջ գնալու փոխարեն, որովհետև վերջին շրջանում դարձյալ դոմինանտ են դառնում պոպուլիզմն ու կարգախոսային հայրենասիրությունը։ Ու սա վերջին երեսուն տարվա ընթացքում երկու հզոր դեմոկրատական հեղափոխություն իրականացրած հասարակության քաղաքական ու սոցիալական վարքագծի պարադոքսներից մեկն է։

«Սասնա ծռեր» կուսակցության ստեղծումը հազիվ թե լուրջ ազդեցություն ունենա նաև ընթացիկ քաղաքական կոնֆիգուրացիայի վրա։ Ճիշտ է՝ հին քաղաքական համակարգը փլուզվում է ու ակնհայտորեն վակուում է առաջացել, սակայն այն կարող են լցնել կրեատիվ մոտեցումներ, մասնագիտական ու քաղաքացիական որակներ ունեցող թիմերն՝ իրենց հստակ քաղաքական օրակարգով։ «Սասնա ծռերը» չունի քաղաքական, մտավոր այդ որակները, նույնիսկ կարելի է արձանագրել, որ «ծռության» «կենսունակությունը» պայմանավորված էր նախկին ավտորիտար համակարգով, ինչը ծնել էր համարժեք հակահամակարգի պահանջարկ։ Այս իմաստով՝ «ծռերի» պոպուլյարության պիկը, գագաթնակետը ՊՊԾ գնդի գործողություններն էին, իսկ թավշյա հեղափոխությունն, ըստ էության, մարգինալացրեց ոչ միայն քրեօլիգարխիկ համակարգը, այլ նաև՝ նրան հակադրվող «մաուզերիստական» համակարգը։ Հիմա Հայաստանում մեծ է բաց, մրցակցային համակարգ ձևավորելու հեռանկարն, ինչը գրեթե բացառում է «մաուզերականության» քաղաքական պահանջարկը։

Սակայն ամենասկզբունքային հարցը վերաբերում է «Սասնա ծռեր» կուսակցության ու զենքի հարաբերություններին, այլ խոսքով՝ Սեֆիլյանի թիմի նախկին գործունեության վերաիմաստավորմանը։ Կուսակցության նախաձեռնողները մի կողմից՝ հայտարարում են, թե փակված են համարում պայքարի զինված էջը, մյուս կողմից՝ այսօրվա համագումարը վերածում են ՊՊԾ գրավման մասնակից «ծռերի» տրիումֆի ու հնչած ելույթներից էլ ակնհայտ է դառնում, որ նորաստեղծ կուսակցության հիմնական այցեքարտը դառնալու է ՊՊԾ գնդի գրավման միֆականացումը, հերոսականացումը։

Սա արդեն նման է՝ ոչ թե հրաժեշտ զենքին, այլ զենքի մուտքը քաղաքականություն լեգիտիմացնելուն։ Ռազմա-քաղաքական միավորումների գոյությունը տարածված է Ասիայի, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում, որոնցում վերացած է սահմանը քաղաքականության և ահաբեկչության միջև։

Հուսանք, որ նոր Հայաստանում նման արկածախնդրություն չի հանդուրժվի ու նորաստեղծ կուսակցության նախաձեռնողներն էլ Երևանը չեն շփոթի Բուրջ Համուդի հետ։

«Սասնա ծռեր» կուսակցության ստեղծումն արժեքավոր կարող է լինել միայն այն պարագայում, եթե դա ուղերձ լինի հասարակությանը, որ վերջնականապես մոռացության է տրված զենքը՝ որպես քաղաքական պայքարի գործիք, պետության դեմ ուղղված դավադիր կրակոց։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում