Շվեդական ակադեմիան կարող է զրկվել գրականության Նոբելյան մրցանակ հանձնելու իրավունքից, եթե այնտեղ զգալի փոփոխություններ տեղի չունենան: Այս մասին հայտնել է Նոբելյան հիմանդրամի ղեկավար Լարս Հեյքենսթենը Reuters-ի հետ հարցազրույցում:

«Եթե ամեն ինչ այդպես շարունակվի, և եթե նրանց չհաջողվի վերականգնել օրինականությունը, մենք կարող են հարկադրված լինել վճռական քայլեր ձեռնարկել: Այդպիսի քայլերից մեկը կարող է դառնալ թույլտվության հարցումը, որի համաձայն՝ մրցանակի համար մեկ այլ կազմակերպություն պատասխանատու կլինի»,-ասել է Հեյքենսթենը:

Տվյալների համաձայն՝ ակադեմիան արդեն համաձայնել է վերանայել օրակարգը, այդ թվում՝ Նոբելյան հանձնաժողովի կազմը: Նրա անդամները չպետք է սկանդալներին մասնակցություն ունենան:







































