«Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ կինոփառատոնը կայանալու է հուլիսի 13-20-ը: Ֆիլմերի հայտերի ընդունման վերջանաժամկետն ապրիլի 15-ն է: Ընտրող հանձնաժողովի որոշման մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև մայիսի 31-ը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունից:
Փառատոնի նշանաբանն այս տարի «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»-ն է:
«Դիտելով փառատոնը որպես մշակութային խաչմերուկ` ցանկանում ենք, որ այստեղ հանդիպեն տարբեր էթնիկ, ազգային, կրոնական, գեղագիտական պատկանելության ռեժիսորներ ու ֆիլմեր, ուրույն տեսանկյունից պատմելով սովորական մարդկանց առօրյա կյանքի, հոգսերի ու ուրախությունների, կենցաղի ու նիստուկացի, հավատի ու հուսահատության մասին:











































