Sunday, 05 07 2026
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ առողջապահության նախարարը խոսել է ոչ վարակիչ հիվանդությունների խնդիրների եւ անելիքների մասին

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթում նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ հայաստանյան վիճակագրությունն ու անելիքները:

ՀՀ առողջապահության նախարարի ամբողջական ելույթը:

«Հարգարժան նախագահ, Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն այստեղ` շրջապատված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի առաջնորդներով և առաջամարտիկներով:

Նախ թույլ տվեք ընդգծել, որ առողջապահական բոլոր ծրագրերը Հայաստանում իրականացվում են ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարության շրջանակներում: Մենք նաև հաշվի ենք առնում «Առողջապահություն 2020»-ի և կայուն զարգացման նպատակները` մեծապես կարևորելով դրանք մեր ազգային ռազմավարական զարգացման առումով:

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վերահսկումը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանումը ՀՀ կառավարության առողջապահական օրակարգում գերակայություն են: Մեր խնդիրներն ու նպատակներն են, մասնավորապես,

Բարելավել մեր գործունեությունը` հիմնվելով կանխարգելելի ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների վրա,

Իրականացնել հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված քայլեր,

Ուժեղացնել ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկողությունն ու ռիսկի գործոնների մոնիթորինգի համակարգը` հաշվի առնելով սոցիալ-տնտեսական գործոնները,

Վերապատրաստել մասնագետներին,

Բարելավել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և կառավարման ծառայությունները` ներառյալ առաջնային կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, բուժումը, վերականգնումը և պալիատիվ խնամքը:

Այժմ` թվերով: Ինչպես առավել զարգացած երկրներում, այնպես էլ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունները մահվան հիմնական պատճառն են: Ես հատկապես ուզում եմ ընդգծել սրտանոթային հիվանդությունները (56%), քաղցկեղը (21%) և դիաբետը (3%): Մենք լիովին կիսում ենք ԱՀԿ-ի տեսլականն այն առումով, որ կենսակերպը ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման հիմնական ռիսկի գործոններից մեկն է:

Ցավոք, Հայաստանում ծխողների մեծ թիվ ունենք (մեծահասակների մոտ 52%-ն ամենօրյա ծխող է): Մենք ներկայում աշխատում ենք ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի վրա և վճռական ենք հաղթել ծխելու դեմ պայքարում և պաշտպանել մեր քաղաքացիների առողջությունը:

Առողջ ապրելակերպի թեմայով պետք է նշեմ նաև, որ մենք լավ դիրքերում չենք գտնվում հավելյալ քաշ ունեցող բնակչության (48%), ալկոհոլի չարաշահման (6%) և ոչ բավարար ֆիզիկական ակտիվության (21%) տարածվածության առումով: Ընդհանուր առմամբ, տղամարդիկ առավել հաճախ են ենթարկվում բարձր ռիսկի` պայմանավորված ծխախոտի և ալկոհոլի կիրառման ռիսկային վարքագծով, մինչդեռ կանայք ֆիզիկապես պակաս ակտիվ են և հաճախ ունեն հավելյալ քաշ:

Այդ իսկ պատճառով մեր կառավարությունը որդեգրել է առողջության կերտման և պահպանման, ինչպես նաև առաջնային բուժօգնության հզորացման ուղին: Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման կանխարգելումը մեր նախանշած նպատակն է` փոխանակ ծախսելու սահմանափակ ռեսուրսներն արդեն ուշացած ու թանկ արժեցող բուժման կամ մեր սխալների շտկման վրա:

Համոզված եմ, որ ոչ վարակիչ հիվանդությունները կարող են կանխվել, եթե մենք գլոբալ մակարդակով համատեղենք մեր ջանքերը` պայքարելու ռիսկի բոլոր գործոնների դեմ` ծխախոտ, անառողջ սննդակարգ, ֆիզիկական թերակտիվություն և այլն: Տիկնայք և պարոնայք,

Անենք մեր վճռական համատեղ քայլը` միտված մեր առողջ ապագային: Շնորհակալություն ձեր ուշադրության համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում