Բոլիվիայում ավարտին է մոտենում ճոպանուղու կառուցումը, որը կմիավորի երկրի փաստացի մայրաքաղաք Լա Պասը հարակից Էլ-Ալթո քաղաքի հետ: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Նոր ցանցի առաջին գիծը պետք է գործարկվի մարտից, իսկ համակարգն ամբողջությամբ պատրաստ կլինի օգոստոսին:
Դրա կառուցմանը վաղուց էին ձեռնամուխ եղել, քանի որ բլուրների վրա գտնվող մեգապոլիսը տրանսպորտի հետ կապված խնդիրներ ունի: Բոլիվիայի ճոպանուղին կդառնա ամենախոշորն աշխարհում:
Տրանսպորտի այս նոր տեսակը կներառի 1 ժամում 18 հազար մարդու տեղափոխող 427 խցիկ: Դա զգալիորեն կնվազեցնի ավտոտրանսպորտի ծանրաբեռնվածությունը: Լա Պասի և Էլ-Ալթոյի միջև ճանապարհը հաղթահարելու համար, որն այսօր խլում է 1.5-2 ժամ, անհրաժեշտ կլինի ընդամենը 24 րոպե:











































