Հերթական ողբերգությունն է գրանցվել է Հարավային Ամերիկայում ընթացող «Դաքար-2014» ավտոարշավի ժամանակ:
Արգենտինայի Չիլեսիտո և Տուկուման քաղաքների միջև ընթացած 5-րդ փուլի ժամանակ զոհվել է 50-ամյա բելգիացի մոտոցիկլավար Էրիկ Պալանտը: Նա 11-րդ անգամ էր մասնակցում «Դաքար»-ին: Մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն: Այդ մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Դաքար-2014»-ի ժամանակ զոհվել են նաև ավտոարշավը լուսաբանող երկու լրագրողներ: