ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտարարել է, որ չի պատրաստվում հզորացնել թիմի կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Մեր թիմի որոշ խաղացողներ բացակայում են վնասվածքների պատճառով: Այժմ մենք այնքան էլ մեծ ընտրություն չունենք: Սակայն ես 7 խաղացող ունեմ պաշտպանության գծի 4 դիրքերի համար: Եթե իրավիճակը վատթարանա, որոշում կգտնենք:
Սաներիցս որևէ մեկը չի խնդրել վաճառքի հանել իր տրանսֆերը: Չեմ հետևում տրանսֆերային շուկայում կատարվող աշխատանքներին, քանի որ ձմռանն ինձ նորեկներ հարկավոր չեն»,- ասել է Բլանը:









































