«Առավոտի» տեղեկություններով՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի՝ Կառավարման ակադեմիայում սովորելու վարձը վճարվում է որոշ գյուղերի համայնքային բյուջեից:
«Եվ բնավ պատճառն այն չէ, որ Նաիրին ընչազուրկ է, նա «Նարեկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, ըստ մամուլի հրապարակումների՝ պատրաստվում է 2012 թ. ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում։ Ի դեպ, այստեղ վերստին ընտրվելու ակնկալիքներ ունի իրենց հակառակորդ Խաչիկ Մանուկյանը։ Մարզպետի մյուս եղբայրը՝ Խորենը, Յակուտիայում զբաղված է ադամանդի բիզնեսով և հաստատ կարող է հարկ եղած դեպքում վճարել Նաիրի Սահակյանի ուսման վարձը։ Ըստ թերթի աղբյուրի՝ մարզպետի եղբոր վարձը մեկ անգամ 300,000 դրամի չափով վճարել է Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը, մեկ անգամ էլ, մոտ 400,000 դրամ վճարել է Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը։
Երբ թերթը երկու գյուղապետերին զանգահարել է, պարզելու` արդյոք գյուղապետարանի միջոցներից երբևէ հովանավորե՞լ են ուսանողների, վճարել նրանց ուսման վարձերը, երկուսն էլ դրական պատասխան են տվել:












































