Հյուսիսիռլանդական «Դաշինք» կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ Գերի Սպեդինգն արտաքսվել է Իսրայելից Twitter-ի իր միկրոբլոգում արված հրապարակումների պատճառով:
Քաղաքական գործիչը թռչել է Թել Ավիվի օդանավակայան և անմիջապես ձերբակալվել իսրայելական հատուկ ծառայությունների կողմից պաղեստինամետ տրամադրությունների համար՝ հայտնում է BBC-ն:
Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո Սպեդինգը հայտնել է, որ Իսրայելի իշխանություներն արտաքսել են իրեն Twitter-ում արված հրապարակումների համար և 10 տարով արգելել իր մուտքը երկիր:
«Դաշինք» կուսակցությունից բրիտանական խորհրդարանի անդամ Նաոմի Լոնգը հայտնել է, որ Սպեդինգն Իսրայել էր ուղևորվել անձնական նախաձեռնությամբ:
«Նրան ձերբակալել են այն բանի համար, որ նրա արշավը՝ ի պաշտպանություն պաղեստինցիների, հատկապես սոցցանցերում, Իսրայելի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես սպառնալիք կայունությանը: Նրան կասկածում են այն բանում, որ գտնվելով Իսրայելում՝ նա կարող է բողոքի ակցիաներ ծրագրել»,- հայտնել է Նաոմի Լոնգը:







































