Իրանը չի հրավիրվի՝ մասնակցելու «Ժնև 2» համաժողովին, որը կոչված է Սիրիայում սկսել կարգավորման խաղաղ գործընթաց: Նման հայտարարությամբ ուրբաթ հանդես են եկել մի շարք ամերիկացի պաշտոնատար անձինք՝ ներառյալ Պետդեպի բարձրաստիճան աշխատակիցները՝ գրում է ITAR-TASS-ը:
Ամերիկացի պաշտոնատար անձանց խոսքով՝ Իրանը ներկա չի լինի համաժողովին ո՛չ որպես լիարժեք մասնակից, ո՛չ էլ որպես պետություն, որն աշխատում է հանդիպման «լուսանցքում», ինչպես ավելի վաղ առաջարկել էր պետքարտուղար Ջոն Քերին:
Ինչպես սպասվում է, Իրանի մասնակցության հնարավորությունը կքննարկվի երկուշաբթի Փարիզում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունների ժամանակ:












































