Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Коммерстант. Ազատագրված տարածքների վերադարձ և խաղաղության պայմանագի՞ր

Коммерстант թերթն անդրադարձել է այսօր Կազանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև կայանալիք բանակցություններին։ Ըստ թերթի՝ այնտեղ ստորագրվելու է մի փաստաթուղթ, որը պարունակում է արդեն 20 տարի չլուծված ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզ»: Սրա հիմքում ընկած են լինելու Մադրիդում 2007 թ. ԵԱՀԿ-ի կողմից ներկայացված կարգավորման սկզբունքները, որոնք նախկինում մերժվել էին Բաքվի և Երևանի կողմից: Թերթը նշում է, որ միայն փաստաթղթի ստորագրումը կարող է կանխել ռազմական գործողությունների վերսկսումը բուն Ղարաբաղում։

Ռուսաստանի արտգործնախարարությունում թերթի աղբյուրը նշել է, որ «հաջողությանն այսքան մոտ մենք դեռ երբեք չէինք եղել»՝ հիշեցնելով ՌԴ արտաքին գերատեսչության երեկ տարածած հայտարարությունը, թե հանդիպումը բեկումնային է լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Նշվում է, որ փաստաթղթի բովանդակությունը գաղտնիք է պահվում, սակայն դիվանագետներից մեկը, որը մասնակցել է դրա մշակմանը, Коммерстант-ին ասել է, որ դրա մեջ Մադրիդյան սկզբունքներն են, որոնք նախատեսում են փուլային տարբերակ: Ստորագրումից հետո երեք համանախագահող երկրների միջնորդությամբ մշակվելու է խաղաղության պայմանագիրը: Աղբյուրը նշել է, որ այս հաջողությանը մեծապես նպաստել է այս տարվա մարտին Մեդվեդևի, Սարգսյանի և Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումը:

Փաստաթղթով հայկական կողմը պետք է վերադարձնի Լեռնային Ղարաբաղի հարակից 6 շրջանները, ինչպես նաև Լաչինի 13 գյուղեր, պահպանվելու է կապը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, իսկ անվտանգությունն ապահովելու են խաղաղապահ ուժերը: Ղարաբաղում մի քանի տարի հետո անցկացվելու հանրաքվե, որը կորոշի նրա կարգավիճակը, սակայն որպես պայման նշվում է փախստականների վերադարձը: Թերթը նաև գրում է, որ կողմերը հրաժարվելու են ուժի կիրառումից, ընդ որում՝ դա իրավաբանորեն ամրագրվելու է:

Коммерстант-ը հավելում է, որ սա նախագահ Մեդվեդևի մեծագույն ձեռքբերումներից կլինի, քանի որ հատկապես Վրաստանից հետո Արևմուտքը մեղադրում էր Ռուսաստանին սառեցված հակամարտությունների կարգավորմանը խոչընդոտելու մեջ: «Նախագահն ընկալում է ղարաբաղյան կարգավորումը որպես սեփական առաքելություն: Խաղաղությունը Անդրկովկասում համապատասխանում է Ռուսաստանի արմատական շահերին, այնպես որ, մենք շարունակելու ենք մեր միջնորդական գործունեությունն այնքան, որքան անհրաժեշտ է»,- նշել են Կրեմլում: Աղբյուրը նաև ասել է, որ հնարավոր են անակնկալներ, քանի որ վերջնական ձևակերպումները արվելու են Կազանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում