Նիցցայում գտնվող Petite Syrah սրճարանում սուրճը երեք գին ունի, և դրանք կախված են պատվիրողի նրբանկատությունից:
Առաջին գինը 9.64 դոլար է՝ այն մարդկանց համար, ովքեր ուղղակի խնդրել են իրենց համար սուրճ բերել: Հաճախորդներին սպասարկում են ավելի նվազ` 5.85 դոլար գնով, եթե նրանք իրենց պատվերին հավելում են «խնդրում եմ» խոսքը: Իսկ եթե հաճախորդները ողջունում են անձնակազմին, նրանք կարող են վճարել 1.93 դոլար, գրում է Kedem-ը:
«Ամեն ինչ սկսվեց կատակից, որովհետև ճաշի ժամին մարդիկ հաճախ շտապում և նյարդայնանում են, պատվիրելիս միմյանց կոպտում: Մեր հաճախորդներից շատերը մշտական են, և նրանք նման ակցիային հումորով են վերաբերվում` ինձ անվանելով «Ձերդ մեծություն»»,- ասել է սրճարանի մենեջեր Ֆաբրիս Պեպինոն:












































