Գերմանական Volkswagen AG ավտոկոնցեռնը 2013 թ. Չինաստանում վաճառված մեքենաների թվով առաջ է անցել իր ամերիկյան մրցակցից՝ General Motors Co.-ից, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Չինաստանում 2013 թ. վաճառվել է 3,27 միլիոն Volkswagen և 3,17 միլիոն GM:
Ինչպես նշել են գործակալությունում՝ Volkswagen-ն, ի տարբերություն GM-ի, ավելացնում է վաճառքը Հոնգկոնգում: Ընդ որում, վաճառված մեքենաների թվում ներառված են նաև թեթև բեռնատարները:












































