Բրիթնի Սփիրսն ու նրա մարզիչները հերքել են շպար օգտագործելու հանգամանքը` նույնիսկ մկաններն ընդգծելու համար:
Բրիթնին ասել է, որ լավ կազմվածքը պահպանելու համար ինքը շաբաթական երեք անգամ երկուական ժամով մարմնամարզությամբ է զբաղվում, իսկ երկու անգամ` կես ժամ յոգայով:
Բրիթնիի յոգայի ուսուցիչն ասել է, որ նրա համար արդյունավետ են «նավակ» և «կիսալուսին» դիրքերը:
«Երբեմն մենք կենտրոնանում ենք թուլացման կամ մկանային տոնուսների վրա: Սակայն երբեմն ես նրան ստիպում եմ մի լավ քրտնել»,- ասել է ուսուցիչը:
«Ես Բրիթնիի մարզումների ծրագրում ներառում եմ նաև վարժություններ պրոֆեսիոնալ մարզիկների համար: Նա իսկական ատլետ է»,- ասել է մարզիչը:
Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:







































